Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Էսպանյոլի» նկատմամբ (2:0)՝ առաջնության ավարտից երկու տուր առաջ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։
«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը թույլ չտվեց իր թիմին նշել հաղթանակը խաղադաշտում՝ չցանկանալով թեժացնել առանց այն էլ շիկացած կրքերը մրցակցի հետ։ Սակայն իսկական տոնախմբությունը տեղափոխվեց հանդերձարան, որին միացավ նաև ակումբի նախագահ Ժոան Լապորտան։
Հիշեցնենք, որ սա Լա Լիգայի 28-րդ չեմպիոնական տիտղոսն էր «Բարսելոնայի» պատմության մեջ։
Será una noche larga, muy larga 🕺 pic.twitter.com/ThgAM58yGC
— FC Barcelona (@FCBarcelona_es) May 15, 2025