Cadena SER պարբերականի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» նախատեսում է վերադառնալ «Կամպ Նոու» սեպտեմբերին՝ հավաքականների առաջին աշնանային դադարի ավարտից հետո։
Նշվում է, որ գալիք մրցաշրջանի մեկնարկին «Բարսելոնան» չի կարողանա օգտվել Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտից, քանի որ այնտեղ նախատեսված են այլ միջոցառումներ։ Ակումբի գաղափարն այն է, որ Լա Լիգայից խնդրեն առաջին երեք հանդիպումները նշանակել արտագնա։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում կապտանռնագույնները բոլոր տնային հանդիպումները անցկացրել են հենց Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտում։