«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կարող է մնալ ակումբում՝ չնայած նրա հնարավոր հեռանալու մասին շրջանառվող լուրերին։
Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 29-ամյա դանիացի ֆուտբոլիստը մտադիր է պայքարել թիմում իր տեղի համար հաջորդ մրցաշրջանում և չի պատրաստվում հեռանալ։ Նշվում է, որ ակումբը ցանկանում է ևս մեկ հնարավորություն տալ դանիացուն, որը մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել վնասվածքի պատճառով։
Քրիստենսենի գործող պայմանագիրը կատալոնական գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։