Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայի 36-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ (2:1) խաղում։ Այս գոլը դարձավ ֆրանսիացու համար 40-րդը «Ռեալի» կազմում՝ իր նորամուտի մրցաշրջանում անցկացրած 54 հանդիպումներում։
MisterChip-ի տվյալներով՝ միայն բրազիլացի Ռոնալդո Նազարիոն է ավելի շատ գոլ խփել Իսպանիայում իր նորամուտի մրցաշրջանում՝ 47 գոլ «Բարսելոնայի» կազմում՝ 1996/97 մրցաշրջանի 49 խաղում։ Ոչ ոք երբևէ չի գերազանցել 40 գոլի սահմանը Լա Լիգայի իր առաջին մրցաշրջանում։
Մբապեն արդեն դարձել է «Ռեալ Մադրիդի» նորամուտային մրցաշրջանում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը՝ գերազանցելով Իվան Սամորանոյի 37 գոլի ցուցանիշը։