«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը ակումբի ղեկավարությունից տրանսֆեր է խնդրել, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 17-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կատալոնական ակումբում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ, որն այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայի» կազմում։
Նշվում է, որ «Բարսելոնան» դեռ ձմռանը հետաքրքրություն էր ցուցաբերել անգլիացի խաղացողի նկատմամբ, սակայն կողմերը չհասան վերջնական համաձայնության նրա տեղափոխության հարցում։ Ըստ լուրերի՝ հարձակվողը դեռ երազում է միանալ կատալոնական գրանդին։
Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» և բիրմինգհեմյան ակումբի կազմում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ 27-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 50 միլիոն եվրո։