Իտալացի անվանի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել 2024/25 մրցաշրջանի աշխարհի լավագույն խաղացողի մասին, ում նա կհանձներ «Ոսկե գնդակը»։
«Իսկապես աչքի ընկնող ֆուտբոլիստների թիվը սահմանափակ է։ Այնուամենայնիվ, նրանց մեջ կան մի քանի իսկապես զարմանալի խաղացողներ։ Եթե խոսենք «Ոսկե գնդակի» համար իմ քվեարկության մասին, ապա այժմ ձայնս անկասկած կտայի Լամին Յամալին՝ նրան առաջին տեղում դնելով»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում El Partidazo de COPE-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 52 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։