Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FPF) հերքել է «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ բանակցությունների մասին լուրերը։ Այս մասին հաղորդում է Record-ը։
Ավելի վաղ թուրքական մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ստամբուլը ներկայացնթող թիմի գլխավոր մարզիչը մոտ է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելուն: Աղբյուրը նշել էր, որ մասնագետն արդեն նախնական համաձայնության է եկել։ Մոուրինյուն, ինչպես նշվում էր, կգլխավորի Պորտուգալիայի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ընթացիկ մրցաշրջանից հետո։
Ավելի ուշ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աղբյուրը հերքել էր այս տեղեկատվությունը։ Նույն աղբյուրը երաշխավորում է, որ մարզչի հետ որևէ շփում չի եղել, և ընդգծում է, որ ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականը։