Թուրքական «Ֆեներբախչեն» գլխավորող Ժոզե Մոուրինյուն նախնական համաձայնության է եկել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է HT Spor-ը։
Աղբյուրի տվյալներով՝ Մոուրինյուն կարող է ստանձնել ազգային հավաքականի ղեկը հունիսին կայանալիք Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարից հետո։
Պորտուգալիայի հավաքականն այժմ գլխավորում է Ռոբերտո Մարտինեսը։ Մոուրինյուն «Ֆեներբախչեում» աշխատում է անցյալ ամռանից, իսկ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Նախկինում Ժոզեն գլխավորել է այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Պորտուն», «Չելսին», «Ինտերը», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և «Ռոման»։ 62-ամյա պորտուգալացի մասնագետը երբեք չի աշխատել ազգային հավաքականների հետ։