Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Մալյորկային»։ Առաջին խաղակեսից հետո տանտերերն անակնկալ պարտություն են կրում նվազագույն հաշվով։
Խաղի դեռևս միակ գոլը խփել է «Մալյորկայի» ֆուտբոլիստ Մարտին Վալենտը՝ 11-րդ րոպեին գրավելով Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։
Եթե խաղն այպես էլ ավարտվի,ապա «Բարսելոնան» այսօր ժամանակից շուտ կհռչակվի Իսպանիայի չեմպիոն։