Հայազգի թենիսիստ, աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակի երրորդ համարի՝ Կառլոս Ալկարասի հետ դիմակայությունում իր խաղը համեմատել է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի խաղի հետ։ Հռոմում կայացած Մասթերսի 1/8 եզրափակչում Խաչանովը պարտվել է Կառլոսին 3:6, 6:3, 5:7 հաշվով։
— Հեռարձակման ժամանակ երկրպագուներից մեկը հարց տվեց. «Եթե այս խաղում Ալկարասը «Ռեալն» էր (Կառլոսը Մադրիդի երկրպագու է), ապա Խաչանովն այսօր ո՞ր ակումբն էր։
— Հետաքրքիր է։ Ի դեպ, ես ինքս Մադրիդի «Ռեալի» երկրպագու եմ, չնայած ոչ խենթ երկրպագու։ Բայց եթե Կառլոսը «Ռեալն» է, ապա ես «Մանչեսթեր Սիթիի» նման էի», — Խաչանովի խոսքերն է մեջբերում «Едим Теннис»-ը։
Հռոմի Մասթերսն անցկացվում է մայիսի 7-18-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնը գերմանացի Ալեքսանդր Զվերևն է։