Հայազգի թենիսիստ, աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը խոսել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանի և Ֆյոդոր Սմոլովի հետ իր շփման մասին։
«Իհարկե, աջակցում եմ «Կրասնոդարին» չեմպիոնական մրցավազքում։ Մնացել է ընդամենը երկու խաղ։ Ես և Սմոլովը հաճախ նամակագրություն ենք ունենում, մենք նաև շփվում ենք Սպերցյանի հետ և աջակցում ենք միմյանց»,- Խաչանովի խոսքերն է մեջբերում «Едим Теннис»-ը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի վերջին երկու տուրերում «Կրասնոդարը» կխաղա «Օրենբուրգի» և «Մոսկվայի Դինամոյի» հետ։ Երկրորդ տեղում գտնվող «Զենիթը» խաղեր կանցկացնի «Ռոստովի» և Գրոզնիի «Ախմատի» հետ։