Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է վերականգնել Լիգայի գավաթի մրցաշարը։ Ըստ L’Équipe-ի՝ ֆրանսիական ֆուտբոլում հնարավոր բարեփոխումներից մեկը կարող է լինել մրցաշարի վերադարձը, որը չի անցկացվել 2019/2020 մրցաշրջանից ի վեր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լիգայի գավաթին կմասնակցեն միայն այն ակումբները, որոնք չեն որակավորվել եվրոպական մրցաշարերին։
Այս բարեփոխումը պետք է դրական ազդեցություն ունենա ֆրանսիական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության աճի վրա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիգա 1-ը կարող է անցկացնել չեմպիոնության համար փլեյ-օֆֆ փուլ։