«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Արարատ-Արմենիայի» դեմ հաղթական խաղից հետո, (3:1) հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումը։
«Մենք արժանի էինք հաղթանակի և լավագույնն էինք խաղադաշտում։ Տղաները շատ լավ սկսեցին առաջին խաղակեսը, բայց հասկանալի էր, որ երկրորդ խաղակեսում որոշակի շտկումներ էին անհրաժեշտ, քանի որ գնդակը շատ շուտ էինք կորցնում։ Տղաները հիանալի աշխատանք կատարեցին և արժանիորեն նվաճեցին մրցաշրջանի երկրորդ տիտղոսը։
Ցանկանում եմ շնորհավորել մեր մրցակցին՝ «Արարատ-Արմենիային»։ Նրանք շատ ուժեղ թիմ ունեն, բայց ի վերջո մենք արժանի էինք այս հաջողությանը»։
Նշենք, որ «Նոան» հինգ օրվա ընթացքում գրանցեց ոսկե դուբլ՝ նախ հռչակվելով Հայաստանի չեմպիոն, ապա՝ գավաթակիր։