«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի ներկայացուցիչները խաղացողի ծառայություններն են առաջարկել Մադրիդի «Ռեալին»։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստի գործակալները քաջ գիտակցում են, որ մադրիդցիներին բարձրակարգ կիսապաշտպան է պետք՝ Տոնի Կրոսի հեռանալուց հետո մնացած դատարկությունը լրացնելու համար։
Նշվում է, որ «արքայական» ակումբի հետ պայմանագիր կնքելու համար Դե Բրույնեն պատրաստ կլինի կիսով չափ կրճատել ներկայիս աշխատավարձի չափը, որը վաստակում է «Սիթիում»։ Գործող պայմանագրով Կևինը տարեկան վաստակում է մոտ 16 միլիոն եվրո։ Բելգիացին պատրաստ է համաձայնվել 7-8 միլիոն աշխատավարձի։
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին «քաղաքայինների» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։