Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել Լևերկուզենի «Բայերի» իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինների» ապագա մարզիչ Խաբի Ալոնսոն տպավորված է Գրիմալդոյի խաղով և ցանկանում է վերամիավորվել նրա հետ «Ռեալում»։ «Արքայական» ակումբի ղեկավարությունը լրջորեն կքննարկի 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, եթե «Բայերի» տրանսֆերային պահանջները համարի ընդունելի։
Transfermarkt-ը Գրիմալդոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։ Իսպանցու գործող պայմանագրի ժամկետը «դեղագործների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։