«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն հնարավորություն ունի կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է պայմանագիր կնքել 27-ամյա կիսապաշտպանի հետ։ «Քաղաքացիների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ հետաքրքրված է Օլմոյի ծառայություններով։
Միևնույն ժամանակ «Բարսելոնան» բարձր է գնահատում Օլմոյին և չի ցանկանում վաճառել նրան։ «Մանչեսթեր Սիթիի» շատ շահավետ առաջարկը կարող է փոխել իրավիճակը, քանի որ ակումբը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։
Նշվում է, որ անգլիական գրանդը մոտ ապագայում պատրաստվում է տրանսֆերային առաջարկ կատարել «Բարսելոնայից»՝ պարզելու համար, թե արդյոք հնարավոր է գործարք կնքել։
Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն «կապտանռնագույների» կազմում անցկացրած 36 խաղում խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։