Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչ նշանակվելու մասին։ Իտալացին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մադրիդյան ակումբից։
«Մայիսի 26-ից ես կլինեմ Բրազիլիայի հավաքականի մարզիչը։ Սա մեծ մարտահրավեր է, բայց ես դեռևս «Ռեալ Մադրիդի» մարզիչն եմ։ Ես ուզում եմ լավ ավարտել մեծ արկածախնդրության այս մասը։
«Ռեալը» պաշտոնական հայտարարություն կանի, երբ ցանկանա։ Դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ Ես չգիտեմ, թե երբ կհրապարակեն։ Նրանք դա կանեն այն ժամանակ, երբ անհրաժեշտ կհամարեն։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։