Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Պրիմերայի հերթական տուրի «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև խաղը տեղափոխելու մասին։
Խաղը, որը պետք է կայանար հոկտեմբերի 26-ին Կատալոնիայի մայրաքաղաքում, տեղափոխվել է ավելի ուշ։ Ամենայն հավանականությամբ, թիմերը կխաղան դեկտեմբերին։ Տեղափոխությունը կապված է Բարսելոնայում լարված իրավիճակի հետ․ քաղաքում մասսայական բողոքի ակցիաներ են կազմակերպվում ընդդեմ դատական վճիռների։
«Այս իրավիճակում շատ ավելի կարևոր հարցեր կան, քան ֆուտբոլային խաղն է։ Հույս ունեմ՝ Կատալոնիայում շուտով նորից հանգստություն կտիրի, իսկ իրավիճակը կխաղաղվի։ Այս պահին ֆուտբոլն այնտեղ առաջնային չէ»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։