«Բարսելոնան» ռեկորդային եկամուտ է գրանցել Էլ Կլասիկոյի օրը։ Լա Լիգայի 35-րդ տուրի տնային հանդիպմանը կատալոնացիները 4-3 հաշվով հաղթեցին «Ռեալ Մադրիդին»։
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, «Բարսելոնան» հանդիպման օրը վաստակել է 13.5 միլիոն եվրո, ինչը ռեկորդ է եկամտի առումով՝ «Օլիմպիկ Լուիս Կոմպանիս» տեղափոխվելուց ի վեր՝ կապված «Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցման հետ։
Հաղորդվում է, որ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին ներկա է եղել 50,319 հանդիսական։
Դա ավելի շատ է, քան Չեմպիոնների լիգայում «Ինտերի» (50,314 հանդիսատես) և «Բավարիայի» (50,312) դեմ հանդիպումներին։