Ամեն ինչ գնում է նրան, որ «Մանչեսթեր Սիթիի» լեգենդ Կևին դե Բրույնեն ակումբից հեռանալուց հետո չի մեկնի ԱՄՆ կամ Սաուդյան Արաբիա, այլ կմնա եվրոպական ֆուտբոլում։
Ինսայդեր Սաշա Տավոլիերիի խոսքերով՝ Դե Բրույնեն արդեն համաձայնվել է տեղափոխվել «Նապոլի»։
Իտալական ակումբը Դե Բրույնեին առաջարկում է 2+1 պայմանագիր, սակայն ֆուտբոլիստն ինքը պնդում է, որ պայմանագրի երրորդ տարին պետք է երաշխավորված լինի։
Դե Բրույնեի մեջ «Նապոլիի» ղեկավարությունը տեսնում է իդեալական տարբերակ՝ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի համար թիմի կազմն ուժեղացնելու համար։
Սերիա Ա-ի մրցաշրջանի ավարտին մնացել է երկու տուր, և «Նապոլին» առաջին տեղում է՝ մեկ միավորով առաջ լինելով «Ինտերից»։