«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունից հայտնել են՝ արդյոք կիսապաշտպան Արսեն Զախարյանը կկարողանա՞ մասնակցել ընթացիկ մրցաշրջանի մնացած խաղերին։
«Եթե ամեն ինչ լավ ընթանա, նա կաշխատի ընդհանուր խմբի հետ։ Մինչև մրցաշրջանի ավարտը մնացել է տասը օր։ Արսենը մի քանի շաբաթ բացակայել է, ռիսկի դիմելու կարիք չկա», — ակումբի մամուլի ծառայության խոսքերն է մեջբերում Vseprosport.ru-ն։
Այս մրցաշրջանում Զախարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 4 խաղ, վերջին անգամ խաղադաշտ դուրս գալով փետրվարին։