Գերմանական «Բայեր Լևերկուզենի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պայմանագիր է կնքել իսպանական «Ռեալ Մադրիդի» հետ մինչև 2028 թվականի ամառը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալոնսոն ընտրել է օգնականների թիմ՝ «Ռեալ Մադրիդում» աշխատելու համար և կնքել է աշխատանքային պայմանագիր, որի մասին կհայտարարվի մոտ ապագայում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 43-ամյա իսպանացին կգլխավորի «արքայական ակումբը» հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունում։