Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միությունը (UNFP) ներկայացրել է Լիգա 1-ի 2024/2025 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
ՊՍԺ-ն թիմում ամենամեծ ներկայացվածությունն ունի։ Խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկված են ՊՍԺ-ի 9 ֆուտբոլիստներ։ «Լիոնից» և «Լիլից» մեկական խաղացող նույնպես ընդգրկվել են թիմում։
Լիգա 1-ի 2024/2025 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝
Դարպասապահ՝ Լուկաս Շևալյե («Լիլ»):
Պաշտպաններ՝ Աշրաֆ Հակիմի, Մարկինյոս, Ուիլյամ Պաչո, Նունո Մենդես (բոլորը՝ ՊՍԺ):
Կիսապաշտպաններ՝ Ժոաո Նևես, Վիտինյա (երկուսն էլ՝ ՊՍԺ), Ռայան Չերկի («Լիոն»):
Հարձակվողներ՝ Ուսման Դեմբելե, Բրեդլի Բարկոլա, Դեզիրե Դուե (բոլորը՝ ՊՍԺ):
ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն նաև ստացել է Լիգա 1-ի լավագույն խաղացողի մրցանակը։ Գլխավոր հույս է ճանաչվել փարիզյան ակումբի հարձակվող Դեզիրե Դուեն, լավագույն դարպասապահը՝ «Լիլից» Լուկաս Շևալյեն, լավագույն մարզիչը՝ փարիզցիների մարզիչ Լուիս Էնրիկեն, իսկ արտասահմանում լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալ Մադրիդից» Կիլիան Մբապեն։