Երևանում ընթացող Մ-15 Զարգացման մրցաշարի խաղային վերջին օրը Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Լատվիայի ընտրանու hետ:
Խաղի հիմնական ժամանակի ընթացքում թիմերը չորոշեցին հաղթողին՝ 2:2:
Հաղթողը պարզ դարձավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, որում ավելի դիպուկ գտնվեցին լատվիացի ֆուտբոլիստները՝ 5։4 հաշվով։
Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին նաև Ուզբեկստանի և Վրաստանի Մ15 հավաքականները։