«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը մրցաշրջանում 40 արդյունավետ գործողություն է կատարել՝ խփելով 16 գոլ և կատարելով 24 գոլային փոխանցում։ Պրիմերայի 35-րդ տուրի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում (4:3), Յամալը խփել է կապտանռնագույնների երկրորդ գոլը։
17-ամյա Յամալը «Բարսելոնայի» հիմնական թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ։ Երիտասարդ խաղացողի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Հեղինակավոր ինտերնետային Transfermarkt պորտալը Լամինի շուկայական արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:
«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը՝ յոթ միավորով առաջ անցնելով «Ռեալ Մադրիդից»։