«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը հաստատել է, որ բարդ հարաբերություններ է ունեցել նախկին թիմակից Սադիո Մանեի հետ։
«Այո, Սադիոյի և իմ միջև իսկապես որոշակի լարվածություն կար։ Բայց մենք միշտ մնացել ենք պրոֆեսիոնալ, և չեմ կարծում, որ դա որևէ կերպ ազդել է թիմի խաղի վրա։ Բոլոր մեծ խաղացողները ձգտում են ավելիին, ես դա հասկանում եմ։ Նա իսկական մարտիկ է։
Մարդիկ կարող են ասել այն, ինչ ուզում են։ Բայց ուզում եմ հիշեցնել ձեզ. ես էի, որ ավելի շատ գոլային փոխանցումներ արեցի Մանեին։ Սա փաստ է։ Պարզապես որոշ մարդկանց համար ավելի հեշտ է աղմկոտ վերնագրեր ստեղծելը, քան ճշմարտությամբ գործելը։ Ես գիտեմ, թե ինչպես են աշխատում լրատվամիջոցները։
Իմ խիղճը մաքուր է։ Եվ եթե ամեն ինչ մնա հարգանքի սահմաններում, դա ինձ ձեռնտու է։ Բայց դա չի նշանակում, որ լուրերը ճշմարիտ են», — Սալահի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
Հիշեցնենք, որ Սադիո Մանեն ներկայում խաղում է «Ալ-Նասր»-ում։