«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռաֆինյան ասել է, որ չի կարող պատկերացնել կատալոնական թիմն առանց իրեն։
«Առանց «Բարսելոնայի» ֆուտբոլի գագաթնակետին հասնելու մասին մտածելը անտրամաբանական է։ Անկեղծ ասած՝ ես լիովին վայելում եմ այս ամենը, ես սա նույնիսկ երազներումս չէի սպասում։
Չեմ կարող պատկերացնել «Բարսելոնան» առանց Ռաֆինյայի։ Ի՞նչ կլինի հետո․․․ Իմ պայմանագրի երկարաձգումը։
Ես շատ ուրախացա, երբ մարզիչն ասաց, որ ես կլինեմ ավագներից մեկը, որովհետև անկեղծ ասած՝ չէի սպասում։ Ես կօգտագործեմ այն ամենը, ինչ սովորել եմ կարիերայիս տարիների ընթացքում՝ Լամին Յամալին լավագույն խորհուրդը տալու համար», — մեջբերում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստին ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։