Շաբաթ երեկոյան «Համբուրգը» տանը ընդունեց «Ուլմին»։ «Դինոզավրերը» ուրախացրին իրենց երկրպագուներին՝ տոնելով 6-1 հաշվով հաղթանակ։
Այս արդյունքը երաշխավորեց «Համբուրգի» վերադարձը Բունդեսլիգա։
Հանդիպման ավարտից հետո «Դինոզավրերի» երկրպագուները ուրախությունից վազեցին խաղադաշտ։
«Համբուրգը» 2017/2018 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ հանդես կգա Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն լիգայում։ Հարկ է նշել, որ 2022 և 2023 թվականներին թիմը մոտ էր առաջին Բունդեսլիգա վերադառնալուն, սակայն անցումային հանդիպումներում պարտվեց։
Ավելացնենք, որ «Համբուրգը» Գերմանիայի վեցակի չեմպիոն է և ամենատիտղոսակիր ակումբներից մեկը Գերմանիայում (15 տիտղոս)։ 1983 թվականին թիմը հաղթել էր նաև Չեմպիոնների լիգան, իսկ 1980-ին մասնակցել է եզրափակիչին։