Կայացավ MLS-ի «Մինեսոտա Յունայթեդի» և «Ինտեր Մայամիի» միջև հանդիպումը, որն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 4-1 հաշվով։
Հաղթող թիմի կամզում կազմում գոլերը խփեցին Բոնգոկուլե Հլոնգվանեն, Էնթոնի Մարկանիչը, Ռոբին Լոդը, իսկ ինքնագոլը՝ «Ինտեր Մայամիի» պաշտպան Մարսելո Վեյգանդտի անվան դիմաց է։
Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Լիոնել Մեսսին՝ Ժորդի Ալբայի փոխանցումից հետո։
Այսպիսով, «Ինտեր Մայամին» կրեց իր երկրորդ պարտությունը վերջին երեք հանդիպումներում։ «Մինեսոտա Յունայթեդը» հաղթեց երկրորդ անընդմեջ հանդիպումը։