«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին։
Լա Լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» կհյուրընկալի «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումը կկայանա մայիսի 11-ին։
«Միլանում կրած պարտությունից հետո մենք լավ ենք։ Բոլորը գիտեն, որ դա հեշտ չէ, բայց մենք ճիշտ ենք անում և խոսում ենք այն մասին, թե ինչ ենք ուզում անել։ Առջևում չորս հանդիպում կա, և Կլասիկոն շատ կարևոր է։ Գլխավորը վստահ լինելն է, թե ինչ ենք ուզում ցույց տալ։
Չեմ կարծում, որ կարող եմ հույս դնել Լևանդովսկու և Բալդեի վրա առաջին րոպեներից։ Կարծում եմ՝ Մարտինը և մնացած ֆուտբոլիստները շատ լավ են հանդես գալիս Այս հանդիպումից հետո մենք կունենանք ևս երեքը։ Նրանք կարող են մի քանի րոպե մասնակցել երկրորդ խաղակեսին։
Մենք խոսեցինք ֆուտբոլիստների զգացմունքների մասին Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո։ Կարևոր է բացահայտ խոսել այս բաների մասին։ Կլասիկոյի նման հանդիպմանը դու պետք է 100 տոկոսով նվիրվես։ Մենք ուզում ենք ակտիվ լինել, գերիշխել։ Մրցակիցը հիանալի թիմ է, բայց մենք հանդես ենք գալու տանը, մեր երկրպագուները կաջակցեն մեզ, և հիանալի է, որ նրանք այնտեղ են։
Եթե հարցնեք ֆուտբոլիստներին, նրանք միշտ ցանկանում են հաղթել Կլասիկոյում։ Մրցաշարային աղյուսակը նշանակություն չունի։ Մենք պարզապես կենտրոնացած ենք այս հանդիպման վրա՝ տալով մեր ամբողջ ուժը», — մեջբերում է մասնագետին Mundo Deportivo-ն։