Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, հնարավոր է, բաց թողնի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկը՝ ուսի վիրահատության պատճառով, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ դեռևս հստակ չէ, թե երբ է անգլիացի ֆուտբոլիստը վիրահատության ենթարկվելու։ Եթե վիրահատությունը կատարվի մինչև Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը (հունիսի 15), Բելինգհեմը կարող է վերականգնվել մինչև մրցաշրջանի առաջին խաղերը։ Հակառակ դեպքում, եթե միջամտությունը տեղի ունենա մրցաշարի ավարտից հետո, նա, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերին։
Բելինգհեմը ուսի վնասվածքը ստացել է 2023 թվականի նոյեմբերին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։