Մադրիդի «Ռեալի» գերմանացի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը յուրօրինակ հաճոյախոսություն է կատարել Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիի հասցեին։
«Եթե ստիպված լինեի ընտրել ազդանշանային համակարգի, գերմանական հովվաշան և Ֆրանչեսկո Աչերբիի միջև՝ տունս պաշտպանելու համար… առանց վարանելու կընտրեի Աչերբիին»,- նախկին կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ «Ինտերը» դիմակայության երկու խաղերի արդյունքում 7։6 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ կհանդիպի ՊՍԺ-ին։