Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Վեստ Արմենիան» Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում պետք է ընդուներ «Արարատ-Արմենիային»։
Ինչպես հաղորդում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, «Վեստ Արմենիան» չի ներկայացել խաղին, ինչը հանդիպման չեղարկման պատճառ է հանդիսացել։
Լրացում
ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի և ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի դրույթների հիման վրա՝ «Վեստ Արմենիա» ակումբի վերաբերյալ կկայացվի որոշում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։