Հունգարիայի ֆուտբոլային ֆեդերացիան հայտարարեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսիի պայմանագրի երկարաձգման մասին։
60-ամյա իտալացու նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականի հունիսը։
Ռոսին Հունգարիայի հավաքականը ղեկավարում է 2018 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցել է Եվրոպայի 2020 և 2024 թվականի առաջնություններին։ Ներկայումս Հունգարիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 37-րդ տեղը։
Հիշեցնենք, որ Հունգարիայի ընտրանին Հայաստանի հավաքականի հետ միասին ընդգրկված է Աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի նույն խմբում։
Հունգարիայի հավաքականի հետ հանդիպելու ենք հոկտեմբերի 11-ին և նոյեմբերի 13-ին։