ՊՍԺ-ն պահպանում է 4 տիտղոս նվաճելու իր հնարավորությունը։ Լուիս Էնրիկեի թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հաղթեց «Արսենալին» (2-1, 1-0) և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ինտերի» հետ։
Այս մրցաշրջանում փարիզեցիները արդեն նվաճել են երկու տիտղոս. նրանք դարձել են Ֆրանսիայի չեմպիոն և նվաճել երկրի Սուպերգավաթը։ Ֆրանսիայի գավաթի եզրափակչում ՊՍԺ-ն կհանդիպի «Ռեյմսի» հետ։
ՊՍԺ-ն Եվրոպայի միակ թիմն է, որը կարող է մեկ մրցաշրջանում նվաճել նվազագույնը չորս տիտղոս։ Փարիզցիները նաև դասական թրեբլի միակ հավակնորդներն են, որը ենթադրում է Չեմպիոնների լիգայի, առաջնության և ազգային գավաթի հաղթանակ։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ինտերին» պարտվելուց հետո «Բարսելոնան» կորցրեց այս նվաճումներին հասնելու իր հնարավորությունները։
Նշենք, որ ՊՍԺ-ն կարող է մեկ մրցաշրջանում նվաճել ևս երկու տիտղոս, քանի որ կմասնակցի ակումբային Աշխարհի առաջնությանը։ Բացի այդ, եթե նրանք հաղթեն Չեմպիոնների լիգան, թիմն իրավունք կունենան հանդես գալու Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանը։