«Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն պայմանագրի առաջարկ է ստացել «Նապոլիից», հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլին» լուրջ է տրամադրված Դե Բրույնեի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Իտալական ակումբը հույս ունի, որ Կևինի և Ռոմելու Լուկակուի լավ հարաբերությունները կարող են օգնել բանակցություններին։
Միաժամանակ, հաղորդվում է, որ Դե Բրույնեով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։ Նշվում է, որ բելգիացին մանկության տարիներին «Լիվերպուլի» երկրպագու է եղել և նաև Վիրջիլ վան Դեյկի մտերիմ ընկերն է։
Բելգիացին մրցաշրջանի ավարտին կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»։