«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը Չեմպիոնների լիգայի Միլանի «Ինտերի» դեմ պատասխան խաղում կրած պարտությունից հետո (3:4) խոստում է տվել կատալոնական ակումբի երկրպագուներին։
«Ես կպահեմ իմ խոստումը և Չեմպիոնների լիգայի գավաթը կբերեմ «Բարսելոնա»։ Մենք չենք կանգնի, մինչև չհասնենք դրան»,– Յամալի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ պատասխան խաղն ավարտվեց 4:3 հաշվով՝ հօգուտ «Ինտերի», որը երկու խաղերի արդյունքում հաղթեց 7:6 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։