Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակն ու մրցաշարի եզրափակիչ դուրս գալը։
«Պետք է գովաբանեմ մրցակցին. մենք մրցեցինք իսկապես ուժեղ թիմի հետ։ Մենք մեծ ջանքեր գործադրեցինք, և ես գլուխ եմ խոնարհում այն տղաների առաջ, ովքեր մասնակցեցին այս երկու աներևակայելի բարդ խաղերին։ Հակառակ դեպքում մենք չէինք հասնի եզրափակիչ։ Ես հպարտ եմ. մենք տվեցինք այն ամենը, ինչ կարող էինք», – մասնագետի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Դիմակայության երկու խաղերի արդյունքում միլանյան ակումբը ընդհանուր 7։6 հաշվով հաղթեց «կապտանռնագույններին» և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ կմրցի ՊՍԺ – «Արսենալ» զույգի հաղթողի հետ։