«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Միլանի «Ինտերից» կրած պարտության մասին (3:4)։
«Խաղի ընթացքում մի քանի վիճահարույց իրավիճակներ եղան, և որոշումները միշտ կայացվում էին «Ինտերի» օգտին։ Սա ֆուտբոլ է, մենք պետք է ընդունեք դա։ Երբեմն թվում է, թե մրցավարը անարդար որոշումներ է կայացնում, բայց մենք պետք է ընդունենք դա։
Ես հպարտ եմ թիմի խաղով։ Խաղացողներն արեցին այն ամենը, ինչ կարող էին։ Մենք դուրս մնացինք, բայց կփորձենք կրկին հաջորդ տարի։ Մենք վշտացած ենք, դա նորմալ է, բայց արագ կվերականգնվենք։ Պետք է դասեր քաղենք կատարվածից։ Մենք կվերադառնանք հաջորդ մրցաշրջանում», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Դիմակայության երկու խաղերի արդյունքում միլանյան ակումբը առավելության հասավ «կապտանռնագույնների» նկատմամբ՝ ընդհանուր 7։6 հաշվով, և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ կմրցի ՊՍԺ – «Արսենալ» զույգի հաղթողի հետ։