Միլանի «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպման (4:3) լավագույն ֆուտբոլիստ։
Շվեյցարացի դարպասապահը պատասխան խաղում կատարել է 7 սեյվ և մեծապես նպաստել «ներաձուրիի» եզրափակիչ դուրս գալուն։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում միլանյան գրանդի մրցակիցը կլինի ՊՍԺ – «Արսենալ» զույգի հաղթողը։