Հայաստանի բասկետբոլի Մ18 և Մ20 հավաքականների կազմը համալրվել է նոր անդամով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնություններում Հայաստանը կներկայացնի նաև 17-ամյա բասկետբոլիստ Դանիել Սանամյանը: 206 սմ հասակ ունեցող կենտրոնականը ժամանել է Երևան և սկսել է Հայաստանի հավաքականների կազմում նախապատրաստվել առաջիկա կարևոր ստուգատեսներին։
Նախորդ երկու տարին Սանամյանը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ ակումբի երիտասարդական թիմում: