«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր մարզչական կարիերայի ամենադժվար մրցակցի մասին։
«Կլոպի «Լիվերպուլն» իմ մարզչական կարիերայի ամենաբարդ մարտահրավերն էր։ Նրա թիմը մշտապես խնդիրներ էր ստեղծում ինձ համար։ Ես շատ ժամանակ եմ ծախսել՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կարող եմ կանգնեցնել նրանց։
Երեք կամ չորս չեմպիոնությունները, որոնք մենք նվաճել ենք Կլոպի թիմի նկատմամբ, ես համարում եմ իմ ամենակարևոր ձեռքբերումները։ Ես երբեք ավելի լուրջ մրցակցի չեմ հանդիպել»,- ասել է Գվարդիոլան Marca-ին տված հարցազրույցում։
Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015-ից 2024 թվականը։