«Քրիսթալ Փելասի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Էբերեչի Էզեն ապացուցել է, որ տաղանդավոր է ոչ միայն ֆուտբոլում։
Ըստ Daily Mail-ի՝ ֆուտբոլիստը մասնակցել է առցանց շախմատի մրցաշարի։
Արդյունքում, Էզեն զբաղեցրեց առաջին տեղը այս մրցաշարում՝ տուն տանելով գլխավոր մրցանակը՝ 15,000 ֆունտ ստեռլինգ։
Նշվում է, որ Էզեն շախմատով զբաղվում է մանկուց և հաճախ իր ազատ ժամանակը հատկացնում է հենց շախմատին։