ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն պատասխանել է այն հարցին, թե ով կհասնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Բարսելոնան», թե՞ «Ինտերը»։
«Ինտերը», թե՞ «Բարսելոնան»․․․ Բոլորը գիտեն, որ ես «Ինտերի» երկրպագու եմ»,- մեջբերում է Ինֆանտինոյին Barcatimes-ը։
Թիմերը կհանդիպեն երեքշաբթի օրը Միլանում։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը Բարսելոնայում ավարտվեց 3-3 հաշվով։