Մոտենում է ակումբային Աշխարհի առաջնությունը, որին թիմերը այնքան լրջորեն են պատրաստվում, որ տրանսֆերներ են նախապատրաստում հենց այս մրցաշարի համար։
Sky Sports-ի տվյալներով՝ բրազիլական «Ֆլամենգոն» ցանկանում է պայմանագիր կնքել «Չելսիի» հարձակվող Ժոաո Ֆելիքսի հետ, ով վարձակալությամբ է հանդես գալիս «Միլանում», մինչև ակումբային Աշխարհի առաջնության ավարտը։
Բրազիլական ակումբը ցանկանում է ուժեղացնել իր թիմի կազմն առաջիկա մրցաշարի համար։
«Միլանը» այս պահին չի ցանկանում Ֆելիքսին պահել «Սան Սիրոյում», ուստի շատ հավանական է, որ նա կվերադառնա «Չելսի», և գործարքը այդքան էլ դժվար չի լինի։ Բայց ամեն ինչ կախված է նաև ֆուտբոլիստի ցանկությունից։