«Ինտերի» ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կիրակի՝ մայսի 4-ին Պավարը մարզվել է հիմնական թիմի հետ, և այժմ «ներաձուրիի» մարզչական շտաբը վստահ է, որ ֆուտբոլիստը կարող է հայտնվել մեկնարկային կազմում առաջիկա խաղում։
«Ինտեր» – «Բարսելոնա» պատասխան հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մայիսի 6-ին, Միլանում՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Նշենք, որ 29-ամյա պաշտպանը վնասվածքի պատճառով բաց էր թողել թիմերի առաջին խաղը (3:3), ինչպես նաև չէր մասնակցել Ա Սերիայի 35-րդ տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղին, որտեղ «Ինտերը» հաղթել էր 1:0 հաշվով։