Մադրիդի «Ռեալի» գերմանացի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրիի հասցեին։
«Պեդրին սովորաբար այն խաղացողն է, որին իսկապես կարոտում ես, երբ նա խաղադաշտում չէ։ Խոսքը միայն գոլերի կամ գոլային փոխանցումների մասին չէ․ նա լուծումներ է առաջարկում։ Պեդրին կարող է ավելի կարևոր լինել «Բարսելոնայի» համար, քան Յամալը, Ռաֆինյան կամ Լևանդովսկին։ Նրանք են որոշում խաղերի արդյունքը, բայց որպեսզի դա հնարավոր լինի, Պեդրին է անհրաժեշտ։ Իմ կարծիքով՝ Պեդրին այս պահին իր դիրքում լավագույնն է աշխարհում», – Կրոսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։