Կազանի «Ռուբինի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն կարծիք է հայտնել «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի մասին։
«Նա հրաշալի ֆուտբոլիստ է, դրանում որևէ կասկած չկա։ Մենք շատ լավ շփվում ենք հավաքականում, և հիմա էլ, երբ հանդիպում ենք, նույնպես խոսում ենք ու հաղորդագրություններ ենք փոխանակում։ Այո՛, ես գիտեմ շատ ողջույնի բառեր հայերենով, սովորում եմ լեզուն», – ասել է Իվուն «Սովետսկի սպորտի» թղթակից Սպարտակ Պետրոսյանին տված բացառիկ հարցազրույցում։
2024/25 մրցաշրջանում Ուգոչուկվու Իվուն «Ռուբինի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում և խփել մեկ գոլ։