«Ռեալ Մադրիդը» դիտարկում է այս ամռանը վինգեր Ռոդրիգո Գոեսի տրանսֆերը վաճառելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալը» բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար գին է սահմանել՝ նվազագույնը 100 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» հետևում են «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի հետ կապված իրավիճակին։
Ընդգծվում է նաև, որ 24-ամյա հարձակվողը ցանկանում է նախ հանդիպել Խաբի Ալոնսոյի հետ, ով, ինչպես սպասվում է, ամռանը կստանձնի «Ռեալ Մադրիդի» ղեկը, որպեսզի պարզի իր դերը թիմում, որից հետո որոշում կկայացնի։