«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է այն մասին, թե որ դարպասապահը կպաշտպանի թիմի դարպասը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանն «Ինտերի» հետ, ինչպես նաև Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի «Ռեալ Մադրիդի» հետ հանդիպմանը։
«Ես ուրախ եմ, որ Տեր Շտեգենը վերադարձել է և կրկին հասանելի է։
Այնուամենայնիվ, Շչեսնին կմասնակցի Չեմպիոնների լիգայում «Ինտերի» դեմ, ապա՝ «Ռեալ Մադրիդի» դեմ հանդիպմանը։ Դա արդեն որոշված է», — Ֆլիկի խոսքերն է մեջբերում լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, ով ապաքինվել էր ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, 2024 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ երեկ դուրս եկավ մարզադաշտ։